Առակ. «Թույնը միայն քո գլխում է»
Հին Չինաստանում աղջիկը, ով ամուսնանում էր, ապրում էր ամուսնու տանը և ծառայում էր նրան և նրա մորը: Այնպես էր ստացվել, որ մի աղջիկ ամուսնությունից հետո չէր կարողանում տանել սկեսուրի անդադար կշտամբանքները: Աղջիկը որոշում է ազատվել նրանից:
Նա գնաց խոտաբույսերի առևտրականի մոտ, ով իր հոր ընկերն էր: Աղջիկն ասաց նրան.
– Ես այլևս չեմ կարող ապրել սկեսուրիս հետ: Նա ինձ խելագարեցնում է: Կարո՞ղ եք ինձ օգնել: Ես լավ կվճարեմ:
– Ի՞նչ կարող եմ ես քեզ համար անել,- հարցնում է խոտաբույսերի առևտրականը:
– Ես ուզում եմ, որպեսզի Դուք ինձ թույն վաճառեք: Ես կթունավորեմ սկեսուրիս և կազատվեմ ամեն ինչից,- ասում է նա:
Երկար մտածելուց հետո առևտրականն ասում է:
– Լավ, ես կօգնեմ քեզ: Բայց դու պետք է 2 բան հասկանաս: Նախ, դու չես կարող միանգամից թունավորել սկեսուրիդ, որովհետև մարդիկ կհասկանան, թե ինչ կատարվեց: Ես քեզ այնպիսի խոտ կտամ, որն աստիճանաբար կսպանի նրան և ոչ ոքի մտքով չի անցնի, որ նրան թունավորել են:
Երկրորդ, որպեսզի վերջնականապես խուսափես յուրաքանչյուր կասկածից, դու պետք է սզպես զայրույթդ, սովորես հարգել և սիրել նրան, ինչպես նաև լինել համբերատար: Այդ ժամանակ ոչ ոք չի կասկածի քեզ, երբ նա մահանա:
Աղջիկը համաձայնվեց ամեն ինչում, վերցրեց խոտերը և սկսեց ավելացնել սկեսուրի կերակուրի մեջ: Բացի դրանից, նա սովորեց վերահսկել իրեն, լսել և հարգել սկեսուրին: Երբ սկեսուրը տեսավ, թե ինչպես է իր նկատմամբ փոխվել հարսի վերաբերմունքը, սկսեց ամբողջ սրտով սիրել նրան: Նա սկսեց բոլորին պատմել, որ իր հարսն ամենալավն է և այնպիսին է, որի մասին կարելի է միայն երազել:
Կես տարի անց նրանց հարաբերությունները դարձան շատ մոտ, ինչպես մոր և աղջկա:
Եվ ահա մի օր աղջիկը գնաց խոտաբույսերի վաճառականի մոտ և աղաչեց.
– Ի սեր Ասծտո, խնդրում եմ փրկեք սկեսուրիս թույնից, որը ես նրան տվել եմ: Ես չեմ ցանկանում սպանել նրան: Նա դարձել է ամեանհիասկանչ սկեսուրը և ես նրան սիրում եմ:
Առևտրականը ժպտաց և պատասխանեց.
– Մի անհանգստացիր, ես քեզ ոչ մի թույն էլ չեմ տվել: Այն, ինչ ես քեզ տվել եմ, ուղղակի համեմունքներ են: Թույնը միայն քո գլխում էր, և դու ինքդ ազատվեցիր դրանից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը