Համացանցում է Բրեդ Փիթի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ Դևիդ Ֆինչերի ֆիլմի թիզերը
Ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «The Adventures of Cliff Booth» («Քլիֆ Բութի արկածները») ֆիլմի թիզերն արդեն համացանցում է։ 2026 թվականին էկրաններ բարձրացող ֆիլմի ռեժիսորը Դևիդ Ֆինչերն է, իսկ սցենարի հեղինակը՝ Քվենտին Տարանտինոն։
Ֆիլմը, որի գլխավոր դերում հայտնի դերասան Բրեդ Փիթն է, պատմում է իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի դեպքերից 8 տարի անց։
Սյուժեի կենտրոնում Փիթի մարմնավորած կասկադյոր Քլիֆ Բութի կյանքն է Հոլիվուդում։Ֆիլմի բյուջեն մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է։ Ամերիկացի ռեժիսոր Դևիդ Ֆինչերի ֆիլմացանկում են տիտղոսակիր այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Seven» (1995), «Fight Club» (1999), «The Curious Case of Benjamin Button» (2008), «The Social Network» (2010) և այլն։
Նա «Գրեմմի», «Բաֆթա», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև երեք անգամ առաջադրվել է Օսկարի՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։
Ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը հայտնի է ռեժիսոր Շոն Բեյքերի ֆիլմերում մարմնավորած դերերով։ Նրա մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2025 թվականին շահեց 5 օսկար՝ այդ թվում և «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։


