Բաժիններ՝

ԱՄՆ-ի ամենաթանկարժեք ավիակիրը տեխնիկական լուրջ խնդիրների առջև է կանգնել

ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենաթանկարժեք նավը՝ USS Gerald R. Ford ավիակիրը, Միջերկրական ծովում՝ Կրետե կղզու ափերի մոտ, բախվել է տեխնիկական անսարքության։ Նավի վրա խնդիրներ են առաջացել կոյուղու համակարգի հետ, ինչի պատճառով զուգարանների մի մասը շարքից դուրս է եկել. փոխանցում են թելեգրամյան ալիքները:

Մոտ 13.3 միլիարդ դոլար (սակայն սա չի ներառում հետազոտությունների և մշակման վրա ծախսված հավելյալ միլիարդավոր դոլարները:) արժողությամբ նավը նոր էր ժամանել տարածաշրջան, սակայն գրեթե անմիջապես դժվարություններ են ի հայտ եկել։ Նավի վրա կա ավելի քան 4600 մարդ, իսկ գործող սանհանգույցները ծանրաբեռնված են․ մինչև 45 րոպե հերթեր են գոյանում։ Բաց ծովում անսարքությունն ամբողջությամբ վերացնել դեռևս չի հաջողվում։

Նշվում է, որ վերանորոգվելու և անձնակազմի համար պայմանները նորմալացնելու նպատակով նավը կարող է մտնել Հունաստանի նավահանգիստներից մեկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս