Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ․ Գառնիկ Դանիելյան

Ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ միջպետական նշանակության ճանապարհներին ստեղծվել է կյանքի համար վտանգավոր իրավիճակ։ Այս պահին Երևան-Սևան մայրուղու վրա եմ, չկա գեթ մեկ աշխատող տեխնիկա։ Վթարային սարսափելի իրավիճակ է ստեղծվել Դիլիջանի ոլորաններում. գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Տարիներ շարունակ բարձրաձայնում ու ահազանգում ենք, որ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներ չկատարելու հետևանքով տեղի են ունենում բազմաթիվ վթարներ, ցավոք, դրանք հաճախ մարդկային կյանքեր են արժենում։

Ինչո՞վ է զբաղված ճանապարհային դեպարտամենտը։ Որտե՞ղ են մսխվում միլիոնավոր դոլարները։ Կա՞ ավելի կարևոր գործ, քան մեր քաղաքացիների անվտանգության ապահովումն է»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս