Ձյան առատ տեղումներով պայմանավորված ահազանգեր են ստացվել տրանսպորտային միջոցների արգելափակման և խցանումների վերաբերյալ

ՆԳՆ փրկարար ծառայութունը շարունակում է 24/7 ռեժիմով ծառայությունը՝ օպերատիվ արձագանքելով քաղաքացիների ցանկացած ահազանգի։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Ձյան առատ տեղումներով պայմանավորված փետրվարի 27-ին ՆԳՆ 112 մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել տրանսպորտային միջոցների արգելափակման և խցանումների վերաբերյալ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումների արագ արձագանքի արդյունքում քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն, արգելափակումից դուրս են բերվել ավտոմեքենաներ։

Եղանակային պայմանների և ավտոճանապարհների դժվարանցանելիության պատճառով Արագածոտնի մարզի Մելիքգյուղ և Շենկան գյուղերի վարչական տարածքներում շտապօգնության ավտոմեքենաները հիվանդանոց տեղափոխելու համար չեն կարողացել մոտենալ հղի կանանց․ փրկարարներին հաջողվել է ծննդկաններին ապահով հասցնել շտապօգնության ավտոմեքենաների մոտ։

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների համատեղ ջանքերով հնարավոր է եղել նվազեցնել խցանումների ու արգելափակումների հետևանքները և ապահովել քաղաքացիների անվտանգ տեղաշարժը։

Փրկարարներն ու ոստիկանները հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728