ՄԱԿ-ն արձագանքել է Աֆղանստանի և Պակիստանի միջև տեղի ունեցող մարտական ​​գործողություններին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը Աֆղանստանի և Պակիստանի միջև մարդկային զոհերի հանգեցրած սահմանային բախումների և ավիահարվածների ֆոնին քաղաքական երկխոսության կոչ է արել։ Նա միաժամանակ դատապարտել է թալիբների փաստացի իշխանությունների կողմից «ապարտեյդի քայլեր հիշեցնող» հրամանագրերի խստացումը, որոնք շարունակում են լրջորեն ոտնահարել կանանց և աղջիկների իրավունքները։

«Իրավիճակը անհապաղ քաղաքական երկխոսություն է պահանջում, ոչ թե ուժի հետագա սրացում»,- հայտարարել է նա։

Աֆղանստանում ՄԱԿ-ի օգնության առաքելության (UNAMA) տվյալներով՝ 2025 թվականի վերջին երեք ամիսներին երկրում զոհվել է 70 և վիրավորվել 478 քաղաքացիական անձ։ «Այս շաբաթ կրկին գրանցվել են զոհեր՝ պակիստանյան ուժերի իրականացրած ավիահարվածների հետևանքով զոհվել է 13 քաղաքացիական անձ, մի քանիսը վիրավորվել են»,- նշել է Թյուրքը։

Տեսանյութեր

Լրահոս