Բաժիններ՝

Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանին խախտել իր օդային սահմանը. Էրդողան

Թուրքիան թույլ չի տա Ռուսաստանի ռազմաօդային ուժերին խախտել իր օդային սահմանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բելգիա այցի ժամանակ հրավիրված մամլո ասուլիսին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Թուրքիայի սահմանների ցանկացած խախտում նշանակում է ՆԱՏՕ-ի սահմանների խախտում:
«Ենթադրում եմ, որ Ռուսաստանը չի ցանկանա հարաբերությունները փչացնել Թուրքիայի հետ»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանին նորից են հրավիրել բացատրություններ տալու, այս անգամ արդեն երկրի օդային տարածքը խախտելու երկրորդ փորձի պատճառով: Ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ևս մեկ ռուսական ռազմական ինքնաթիռ է խախտել Թուրքիայի օդային տարածքը կիրակի օրը:

Մոսկվան դեռ չի արձագանքել երկրորդ ներխուժման փաստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս