Վարդան Մինասյանը հեռացվել է «Տոբոլից»
Sports.kz -ն այսօր հաղորդել է, որ ղազախական «Տոբոլ» թիմի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ապրիլի 16-ի առավոտյա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին այսօր հաղորդել է նաև Vesti.kz կայքը:
Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Ակտոբեից» կրած պարտությունից հետո: «Տոբոլը», սակայն, դեռ պաշտոնապես չի հաստատել Վ. Մինասյանի հեռացումը:
Կայքը նաև նշում է, որ ընթացիկ մրցաշրջանում 41-ամյա մասնագետի թիմը կրել է երեք պարտություն, տարել է երկու հաղթանակ, երկու խաղ ավարտել է ոչ ոքի և 8 միավորով 8-րդ տեղում է: «Տոբոլում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, իսկ Վ. Մինասյանի օգնականը Ռաֆայել Նազարյանն էր: