Թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակին. «ՀԺ»
«Հայկական Ժամանակը» գրում է. «Երեւանի Գայի պողոտայի 27 հասցեում կտեղադրվի գրող, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Այս հարցը ընդգրկված է Երեւանի ավագանու փետրվարի 10-ի նիստի օրակարգում։ Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքից, հուշատախտակը Գայի 27 հասցեում, որտեղ ապրել է անվանի թարգմանիչը, փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Հայաստանի գրողների միության նախագահ Եղվարդ Աիյիտոնյանի կողմից։
Մկրտչյանը եղել է հետխորհրդային մամուլի աոաջին «Անդրադարձ», «Ար», «Բանբեր» թերթերի գլխավոր խմբագիրը իր ներդրումն ունենալով անկախության հաստատման շրջանի մամուլի կայացման գործում։ Հայաստանում եւ արտերկրումմ հրապարակվել են Սամվել Ակրտչյանի հեղինակած հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, բանաստեղծություններ, պատմվածքներ։
Նա պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով, եղել է «Կանթեղ» մրցանակի դափնեկիր։ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում Ջեյմս Ջոյսի թանգարանում Աամվել Մկրտչյանի «Ուլիսեսի» հայերեն թարգմանությանն իր պատվավոր տեղն ունի այդ գրքի եզակի թարգմանությունների շարքում։
Աամվել Մկրտչյանը հայտնի է նաեւ Շեքսպիրի, Վիլյամ Սարոյանի, Լուիս Քերոլի, Ռեդյարդ Քիփլինգի, Վիլյամ Ֆոլքների, Հերման Մելվիլի եւ այլ գրողների ստեղծագործությունների թարգմանություններով։ Կատարել է նաեւ հայերենից անգլերեն թարգմանություններ։ Սամվել Մկրտչյանը մահացել է 2014թ. դեկտեմբերի 7-ին Երեւանում»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի»-ի այսօրվա համարում։