Ադրբեջանն առաջարկել է Հայաստանը բացառել ՆԱՏՕ ԽՎ-ից
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն առաջարկել է հայկական պատվիրակությանը բացառել ՆԱՏՕ ԽՎ-ից: Նման նախաձեռնությամբ ՆԱՏՕ ԽՎ-ի Rose-Roth 86-րդ սեմինարի ժամանակ հանդես է եկել ՆԱՏՕ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը:
Ասկերովը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանում ահաբեկչություններ իրականացնելու» մեջ. «Նման ահաբեկչական պետության հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն անընդունելի է:
ՆԱՏՕ-ն կասեցրել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, Ռուսաստանին երկու տարով զրկել է ՆԱՏՕ ԽՎ-ում քվեարկության իրավունքից: Դրա համար էլ մենք ՆԱՏՕ ԽՎ-ից պահանջում ենք կառույցից բացառել Հայաստանը»: