Բաժիններ՝

Եգիպտոսի նոր կառավարությունը երդում է տվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նոր կառավարության անդամները՝ վարչապետ Իբրահիմ Մահլաբի գլխավորությամբ, այսօր երդում են տվել Կահիրեում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Եգիպտոսի նոր կառավարության կազմը հրապարակվել է նախօրեին: Կառավարության երդմնակալությանը ներկա է գտնվել նաև Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին, ով ընտրություններից հետո հրաժարական տված Մահլաբին նախորդ շաբաթ հանձնարարել էր ձևավորել նոր կառավարություն:

Նոր կառավարությունում հայտնվել է 10 նոր նախարար, այդ թվում նաև նոր արտգործնախարար: Եգիպտոսի արտգործնախարարի պաշտոնում Նաբիլ Ֆահմիին փոխարինել է Վաշինգտոնում Եգիպտոսի նախկին դեսպան Սամեհ Շուկրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս