Վոլգոգրադում ահաբեկչության կասկածանքով ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վոլգոգրադի ոստիկանները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որին կասկածում են ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու, ֆինանսավորելու ու նյութա-տեխնիկական աջակցություն ցուցաբերելու մեջ:
43-ամյա տղամարդու նկատմամբ Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարվել նախորդ տարվա դեկտեմբերին: Նրան այժմ ձերբակալել են Դոնի Ռոստովում: Երբ ստուգել են նրա փաստաթղթերը, տղամարդը ներկայացել է որպես բուհերից մեկի ասպիրանտ:
Նախորդ տարի Վոլգոգրադում իրականացվել է երեք խոշոր ահաբեկչություն: 2013 թվականի հոկտեմբերին մահապարտ ահաբեկիչն ավտոբուս էր պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել էր մի քանի մարդ:
Տարեվերջին ահաբեկիչները ևս երկու պայթյուն էին իրականացրել՝ երկաթուղային կայարանում ու քաղաքի կենտրոնով անցնող պոզասայլակի սրահում: Ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 34 և հոսպիտալացվել էր ավելի քան 60 մարդ: