Պորոշենկոն պատրաստ է իր երդմնակալությունից հետո ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոն Վարշավայում Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հունիսի 7-ին իր երդմնակալությունից անմիջապես անց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը և ԵՄ-ի հետ սահմանել ազատ առևտրի գոտի:
Պորոշենկոն հավելել է, որ մեծ հույսեր ունի G7-ի հանդիպումից, որ նրա ընդունած որոշումները կուղղվեն Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորմանը: Պորոշենկոյի խոսքերով՝ խորհրդանշական կլինի, եթե իրենք Նորմանդիայում կարողանան սկսել Ուկրաինայի խաղաղ կարգավորման գործընթացը: