ԵՄ-ը մոտ 250 միլիոն եվրո կհատկացնի պաղեստինցի փախստականներին
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնն ու ԵՄ-ի հարևանության քաղաքականության ու ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր համատեղ հռչակագիր են ստորագրել ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալության հետ՝ 2014-2016 թվականներին պաղեստինցի փախստականներին օգնելու համար:
Համաձայնագրով, ԵՄ-ը 2014-2016 թվականին պաղեստինցի փախստականներին կհատկացնի մոտ 246 միլիոն եվրո: Նախատեսվում է, որ այդ ֆինանսավորումը ՄԱԿ-ի գործակալությանը հնարավորություն կտա փախստականներին ապահովել բազային կրթութամբ, առողջապահությամբ ու սոցիալական ծառայություններով: