Բաժիններ՝

Ռուսաստանը ցանկանում է հումանիտար օգնություն ուղարկել Ուկրաինայի արևելյան մարզերին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան նոտա է հղել Կիևին՝ առաջարկելով կազմակերպել Ուկրաինայի արևելյան մարզերի բնակիչների համար հումանիտար օգնության ուղարկում:

ՌԴ ԱԳՆ-ը նոտան հղել է Ուկրաինայի ԱԳՆ-ին՝ առաջարկելով կարճ ժամանակում միջոցներ ընդունել՝ ապահովելու համար հակամարտության մեջ ներքաշված շրջաններին Ռուսաստանից հումանիտար օգնության անհապաղ առաքումը:

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ հումանիտար օգնության ուղարկման կոնկրետ երթուղիների ու պայմանների շուրջ պետք է պայմանավորվածության գան ռուսական ու ուկրաինական համապատասխան գերատեսչությունները: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ հուսով է՝ Ուկրաինայից ստանալ առավելագույն օպերատիվ պատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս