Կհրաժարվի՞ արդյոք Հայաստանը ՄՄ անդամակցությունից

«Կառավարության ծրագրում արտաքին գերակայությունների ուղղություններում նշել եք, որ ձգտելու եք ՄՄ և Եվասիական միությանն անդամակցել: Բայց ՄՄ երկու անդամների ղեկավարները հայտարարել են, որ ԼՂՀ և ՀՀ միջև մաքսակետեր են լինելու: Եթե նման պայման առաջ քաշվի, որ Ղարաբաղը չներառվի, Դուք կհրաժարվե՞ք ՄՄ անդամակցությունից»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ վարչապետին հարց ուղղեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեց արգասաբեր աշխատանք:

Ա.Արզումանյանը նաև նկատեց, որ կառավարության ծրագրում գազ բառը չի օգտագործվել, ի՞նչ է նախատեսվում այդ ուղղությամբ և հիշեցրեց, որ նախկին նախարարը բազմիցս ստել է գազի հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Հ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ մայիսի 30-ին Մինսկում նախատեսվում է նախագահների, հունիսին` վարչապետների հանդիպում, և հստակեցումներ կլինեն. «Ես գտնում եմ, որ մենք պետք է շարունակենք, որովհետև դա բխում է մեր և ԼՂՀ անվտանգության շահերից: Մենք այնպես ենք ուզում լինի, ինչպես մենք ուզում ենք, բայց պետք է խնդրեմ դրա մասին քիչ խոսենք»:

Վարչապետի խոսքով` էներգետիկ ոլորտում կան լուրջ խնդիրներ, ծրագրի հաստատումից հետո ձեռնամուխ կլինեն դրանց լուծմանը:

Տեսանյութեր

Լրահոս