Հանգստի վեց հրաշալի վայր. անօդաչու թռչող սարքերի տեսանյութերը
Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կատարվել են բացառիկ նկարահանումներ, որոնք բացահայտում են մոլորակի մի շարք վայրերի գեղեցկությունը: Ներկայացվում են հանգստի համար վեց հրաշալի վայրերը` նկարահանված անօդաչու սարքերի կողմից:
Սաֆարի Սերենգետիում
Անօդաչու սարքը տեսնակարհանումներ է իրականացրել` առանց վախեցնելու վայրի կենդանիներին: Տեսանյութն արվել է պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ուիլ Բուրարա Լուկասը` BeetleCopter սրաքի օգնությամբ:
Արեւելյան Լոնդոնը` երկնքից
Անօդաչու սարքում տեղադրված տեսախցիկն արձանագրել է Լոնդոնի արեւելյան մասը: Այն դիտելուց հետո տպավորություն է ստեղծվում , որ «լոնդոնյան մշտական մառախուղները» հեքիաթ են:
Սերֆինգ` Հավայան կղզիներում
Տեսանյութը նկարահանվել է Հավայան կղզիներում: Անօդաչու սարքը կարողացել է մոտ տարածությունից նկարահանել սերֆինգի շարժը ջրի վրա ամենայն մանրամասնությամբ:
Նյու Յորքը` թռչնի աչքերով
Նյու Յորքը գեղեցիկ եւ հետաքրքիր ճարտարապետական լուծումներով քաղաք է, իսկ ներկայացված տեսանյութը հնարավորություն է տալիս այն բացահայտել նորովի:
Ճանապարհորդություն` Ալյասկայի քարանձավներում
Ըստ հեղինակների` հենց այս նկարահանումներն են բացահայտել Ալյասկայում քարանձավների գոյությունը:
Կորնուոլի մայրամուտը
Մայրամուտի բացառիկ գեղեցկության կադրեր` Անգլիայի հարավ-արեւմուտքից:



