Էրդողանը խոստացել է զբաղվել Ղրիմ Մուսթաֆա Ջեմիլևի վերադառնալու հարցի լուծմամբ

Segodnya.ua-ի փոխանցմամբ` Թուրքիայի ղեկավարությունը Ղրիմի թաթարների առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլևին խոստացել է, որ մոտ ժամանակներս կկապնվի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և կլուծի Ջեմիլևի կողմից Ղրիմ մուտք գործելու վրա դրած արգելքի հարցը:

Այս մասին երեկ երեկոյան հայտարարել է հենց ինքը` Մուսթաֆա Ջեմիլևը. «Վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտնել է, որ մոտ ժամանակներս կապ կհաստատի Պուտինի հետ և այդ հարցը կլուծի խաղաղ ճանապարհով»:

Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում հաղորդվել էր, որ Մուսթաֆա Ջեմիլևին արգելել են Ղրիմ մուտք գործել մինչև 2019 թվականը: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ Ջեմիլևը Ղրիմի վերջին դեպքերի կապակցությամբ դիմել էր Թուրքիայի օգնությանը և հակառուսական առաջարկներ արել:

Տեսանյութեր

Լրահոս