Բաժիններ՝

Քոնդոլիզա Ռայսն Իրաքյան պատերազմի պատճառով զրկվել է 35.000 դոլարից

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մերժել է Նյու Ջերսի նահանգի Ռաթգերսի համալսարանում դիպլոմների հանձնման արարողակարգի ժամանակ վճարովի ելույթ ունենալու մասին ստացած առաջարկը:

Ռայսն այդպիսի որոշում ընդունել է այն բանից հետո, ինչ բուհի մի շարք դասախոսներ ու ուսանողներ անցկացրել են բողոքի ակցիաներ` դժգոհ լինելով 2003 թվականին Իրաքում զինված հակամարտություն սանձազերծելու հարցում նրա ունեցած դերակատարությունից:

Ռայսի ելույթը պետք է տեղի ունենար մայիսի 18-ին, բուհի ղեկավարությունը ելույթի համար Ռայսին առաջարկել էր 35.000 դոլար: Ռայսը հայտարարել է, որ իր որոշման մասին իրազեկել է բուհի ռեկտոր Ռոբերտ Բարչիին:

Ռայսը 2001-2005 թվականներին ԱՄՆ տվյալ ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը, իսկ 2005 թվականին դարձել է ԱՄՆ պետքարտուղար` այդ պաշտոնում մնալով մինչև 2009 թվականի հունվարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս