Բաժիններ՝

Ուկրաինայում միջազգային հետախուզում են հայտարարել Կլյուևի, Արբուզովի ու Պշոնկայի նկատմամբ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում միջազգային հետախուզում են հայտարարել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Կլյուևի, նախկին առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի ու նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի նկատմամբ:

Այս մասին «Ինտեր» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը. «Կլյուևը միջազգային հետախուզման մեջ է, ինչպես և Պշոնկան ու Արբուզովը, ինչպես և Յանուկովիչն ու մնացյալ բոլորը: Դա առաջին գծի այն 19 անձինքն են, որոնց կասկածում են ֆինանսական հանցանքների ու զանգվածային սպանությունների մեջ»:

Ավակովը հավելել է, որ նշված անձինք գտնվում են Ուկրաինայի սահմաններից դուրս, և հետաքննությանը հայտնի է նրանց գտնվելու վայրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս