Թուրքիայում մտադիր են քաղաքացիություն տրամադրել Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին. Radikal

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի արած հայտարարությունից հետո Թուրքիան պատրաստվում է տվյալ հարցում կատարել երկրորդ քայլը: Խոսքը գնում է Հայոց ցեղասպանության զոհերի թոռներին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն տրամադրելու մասին:

Ընդգծվում է, որ 1915 թվականի պայմաններում բազմաթիվ հայեր հետագայում երբևիցե չեն ստացել Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն կամ էլ հետագայում կորցրել են այն (կամ հրաժարվել են դրանից): Ելնելով դրանից՝ նպատակահարմար է համարվում հայերի թոռներին Թուրքիայի քաղաքացիություն տրամադրելու իրավունքի ճանաչումը:

Նշվում է, որ Թուրքիայում տվյալ (անձնագրի ու ինքնության վկայականի տրամադրման) հարցն առաջին անգամ քննարկվել է այս տարվա հունվարին, Անկարայում: Ներկա դրությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ: Դրանով կառավարության որոշմամբ զբաղվում է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930