Բաժիններ՝

Ուկրաինան Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ

Gordonua.com-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արդարադատության նախարարությունը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

Խոսքը դեռ գնում է փաստաթղթերի միայն առաջին փաթեթի ներկայացման մասին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է Ղրիմի տարածքում և Ուկրաինայի արևելքում ուկրաինացիների իրավունքները զանգվածաբար խախտելու մեջ: Ընդգծվում է, որ եթե ՄԻԵԴ-ը բավարարի ուկրաինական հայցը, ապա Եվրոպայի Խորհրդի անդամ Ռուսաստանը պետք է փոխհատուցում վճարի Ուկրաինային:

Ուկրաինական կողմը պնդում է, որ Ղրիմում ուկրաիանացիներին հարկադրում են ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն, իրականացվում են խաղաղ բնակչության ու պետծառայողների զանգվածային առևանգումներ ու սպանություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս