ԱՄՆ-ն Ուկրաինայի դեպքերը չի համարում քաղաքացիական պատերազմ
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/1390166354-4412-flag-ssha.jpg)
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Ուկրաինայի դեպքերը չի համարում քաղաքացիական պատերազմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նրա խոսքերով՝ Վաշինգտոնում մեծ կասկածներ չունեն, որ Ռուսաստանը կապված է զինված անջատողականների հետ, որոնք անկարգություններ են հրահրում Ուկրաինայի արևելյան մարզերում.
«Ուկրաինայի կառավարությունը ձեռնարկում է իր քայլերը, իր զորքերն է ուղարկում, որպեսզի վերականգնի կարգուկանոնը, սակայն դա, հազիվ թե, կարելի է անվանել քաղաքացիական պատերազմ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ հայտարարել էր, որ Ուկրաինան կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին: