Բաժիններ՝

Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում.

«Ուկրաինայում վերստին արյուն է թափվել: Երկիրը քաղաքացիական պատերազմի շեմին է: Դա շատ ցավալի է: Ուկրաինական աղետի պատճառն այն է, որ իշխանությունն անգամ չի փորձել կարգուկանոն պահպանել երկրի շրջաններում, երբ այնտեղ սկսել են գրավել վարչական հիմնարկներ»:

Մեդվեդևը ստեղծված իրավիճակի համար մեղադրել է Կիևի իշխանություններին՝ հիշեցնելով, որ նրանք իշխանության են եկել ապօրինի ճանապարհով, զինված խռովության միջոցով: Մեդվեդևի կարծիքով՝ Կիևի իշխանությունների գործողությունները դիմակայություն և քաոս են առաջացրել երկրում: Նա ընդգծել է, որ այժմ ակնհայտ են դարձել Կիևի իշխանությունների իրական մտադրությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930