Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում պաշտոնանկ է արվել հետախուզական ծառայության ղեկավարը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի հետախուզական ծառայության ղեկավար Բանդար բին Սուլթանը պաշտոնանկ է արվել: Սիրիայում Էր-Ռիյադի քաղաքականության համար պատասխանատուն երեկ իր պաշտոնից զրկվել է թագավորական հրամանով:

Բին Սուլթանին այդ պաշտոնում փոխարինել է նրա տեղակալ Յուսեֆ ալ-Իդրիսին: ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի նախկին դեսպան Բանդար բին Սուլթանը թագավորության հետախուզական ծառայությունը գլխավորել է 2012 թվականի հուլիսին:

Սիրիական հակամարտության սկսվելուց հետո նրա առջև առաջադրանք է դրվել աջակցել սիրիացի ապստամբներին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ նրանց պայքարում: 2014 թվականի փետրվարին Բանդար բին Սուլթանին հեռացրին Սիրիայի հետ կապված որոշումներ ընդունելուց: Սիրիական թեման անցավ ՆԳՆ-ի տրամադրության տակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս