Բաժիններ՝

Եգիպտացի ֆելդմարշալը նախագահի թեկնածու գրանցվելու համար ներկայացրել է իր փաստաթղթերը

Al-Youm al-Sabaa լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսին իր փաստաթղթերն է ներկայացրել երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ առաջիկա նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար:

Ֆելդմարշալի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ընտրական շտաբին ներկայաքցրել է նրա ընտրական շտաբի իրավական խորհրդական Մուհամմեդ Բահա Աբու աշ-Շաքան: Թեկնածուներին գրանցելու համար Բարձրագույն ընտրական հանձնաժողովը փաստաթղթերից բացի, հավակնորդներից պետք է ստանա նաև նրանց կողմնակիցներից առնվազն 20.000 ստորագրություն:

Ալ-Սիսիի դեպքում հավաքվել է ավելի քան 300.000 ստորագրություն: Գրանցման գործընթացը տևելու է մինչև ապրիլի 20-ը, որի հաջորդ օրը պաշտոնապես կտրվի ընտրական մրցավազքի մեկնարկը: Եգիպտոսում նախագահական ընտրություններն անցկացվելու են մայիսի 26-27-ին: Դրանց արդյունքները պետք է հրապարկվեն հունիսի 5-ից ոչ ուշ:

Նախագահական ընտրությունների հնարավոր երկրորդ փուլը պետք է անցկացվի հունիսի 16-17-ին, որի արդյունքները պետք է հրապարակվեն հունիսի 26-ից ոչ ուշ: Մայիսի 3-ին Եգիպտոսում մեկնարկելու է նախընտրական կամպանիան, որն ավարտվելու է 20 օր անց՝ քվեարկության մեկնարկից 3 օր առաջ: Նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին հայտարարել է ավելի քան 10 մարդ, որոնցից 3-ը՝ կանայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս