Իսրայելի արտգործնախարարն ապրիլի վերջին կժամանի Բաքու. աղբյուր
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանն ապրիլի 30-ին կժամանի Բաքու: Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳՆ-ում Вестник Кавказа կայքի աղբյուրը: Ներկա դրությամբ ընթանում է այդ այցի նախապատրաստությունը:
Պլանավորված է, որ այցի ընթացքում իսրայելական պատվիրակությունը հանդիպելու է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ: Այդ հանդիպումներում քննարկվելու են մի շարք ոլորտներում, այդ թվում նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև այցերի դյուրացումը:
Բացի այդ, քննարկվելու են միջազգային քաղաքականության մի շարք հարցեր: