Բաժիններ՝

Ադրբեջանական դիպուկահարի գնդակը խոցել է չորաթանցու նոր գնած ավտոմեքենան

tesankyun.am-ը գրում է. Ապրիլի 11-ին  ժամը 14-ն անց 30-ի սահմաններում ադրբեջանցի դիպուկահարը 2 կրակոց է արձակել Տավուշի մարզի  Չորաթան գյուղի  սահմանամերձ  «Ներքին շեն» տարածքի վրա: Գնդակներից մեկը խոցել է  Չորաթանի 26-ամյա բնակիչ Արման Մկրտչյանի  «Վազ-2106» ավտմեքենայի շարժիչի փոխանցումների տուփը, այն շարքից հանել:

Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանն ասել է, որ ինքն այդ ժամանակ գտնվել է  այդ տարածքում: Ավտոմեքենան քարշելով  են գյուղ բերել:

Արման Մկրտչյանը 2 օր առաջ վարկով  էր գնել այդ մեքենան: Ապահովագրական ընկերությունը հրաժարվել է վնասված ավտոմեքենայի համար  փոխհատուցել: Այս տարվա մարտի 19-ին ադրբեջանցի դիպուկահարի գնդակը  «Ներքին շեն» տարածքում խոցել էր Չորաթանի բնակիչներից մեկին պատկանող «Վիլիսի» դուռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս