Բաժիններ՝

Էրդողանի այցից հետո Իլհամ Ալիևը հերթական հարվածն է հասցրել երկրի գյուլենականներին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կասեցվել է Yurd TV ինտերնետային հեռուստաալիքի գործունեությունը: Համապատասխան որոշումն ընդունվել է երեկ երեկոյան: Yurd TV-ի փակման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվել:

Yurd TV-ն իր աշխատանքները սկսել է 2011 թվականի մարտի 1-ին: Հեռուստաալիքը հիմնականում լուսաբանում էր երկրի տեղեկատվական, հասարակական-քաղաքական ու սոցիալական ոլորտները:

Ընդգծվում է, որ հեռուստաալիքի գործունեությունը վերահսկվում էր  Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի նախկին պետ Էլնուր Ասլանովը, որին ոչ վաղ անցյալում պաշտոնանկ էին արել:

Հիշեցնենք, որ թուրքական մամուլի որակմամբ՝ Էլնուր Ասլանովը հանդիսանում է Ադրբեջանի գյուլենականների ղեկավարը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ օրեր առաջ Ադրբեջան կատարած այցի ժամանակ քննարկել է գյուլենականների հարցը: Դրանից առաջ էլ Էրդողանն Ալիևին ստիպել էր ընտրություն կատարել իր և Գյուլենի միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս