Գլխավոր խնդիրներից մեկը ԼՂ հարցի լուծումն է. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. Ռուսաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Այս մասին հայտարարել Է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք Գլխավոր շտաբի ղեկավարի հետ քննարկեցինք հետագա ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, դրա ընդլայնման համար կան հեռանկարներ։ Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար գլխավոր խնդիրներից մեկը Ղարաբաղի հարցի լուծումն է՝ այն առումով, որ աոաջ շարժվենք և բացառենք դրա զարգացման ռազմական հնարավորությունները»,– ասել է նա։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ Հասանովը նշել է. «Հույս ունեմ, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագանհող՝ Ռուսաստանը կնպաստի այս հարցի խաղաղ կարգավորմանը»»։

Ավելի մանրամասն՝ «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս