Օլանդը ֆրանսիացի նախարարներին արգելել է նիստերի ժամանակ օգտվել բջջայիններից
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախարարներին արգելել է նիստերի ժամանակ օգտվել բջջայիններից, որպեսզի վերջիններս կարողանան միմյանց լսել, հաղորդում է The Guardian-ը:
Նախարարները հիմա ստիպված կլինեն մինչեւ նիստերի դահլիճ մտնելը հանձնել հեռախոսները: «Նախագահի նման քայլի պատճառն այն է, որպեսզի մենք կարողանանք կենտրոնանալ նրա վրա, ինչ պարտավոր ենք անել»,-պարզաբանել է կառավարության մամուլի քարտուղար Ստեֆան Լե Ֆոլը: