Դավիթ Հարությունյանն ու Վարդան Այվազյանը կառավարություն են ուզում. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. Նոր կառավարության նշանակմանը սպասելիս քաղաքական դաշտում սրվել է պաշտոնների վերաբաժանման ցանկությունը։ Որոշակի առաջընթացի ակնկալիքներ ունեն նաև տարիներով գործադիրում հայտնվելու հնարավորությանը սպասող որոշ ՀՀԿ-ականներ։
Խոսքն առաջին հերթին ՀՀԿ-ական պատգամավորներ՝ տնտեսական և պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահներ Վարդան Այվազյանի և Դավիթ Հարությունյանի մասին է, որոնք երկուսն էլ համարվում են Հովիկ Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող պաշտոնյաներ։
«Ժամանակի» տեղեկություններով՝ Դ. Հարությունյանը մի քանի տարի է, ինչ ցանկանում է դառնալ Վճռաբեկ դատարանի նախագահ, բայց դա կարծես թե առայժմ չի հաջողվում»։
Կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։