Վազգեն Մանուկյանը` Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին. «Ի՞նչն է այստեղ պրոբլեմը»

«Ինչպե՞ս եք վերաբերում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին»,- այս հարցն ուղղեցինք Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին` նրա հետ հեռախոսազրույցում: Վազգեն Մանուկյանը մեր հարցից մի փոքր անակնկալի և եկավ և սկսեց քահ-քահ ծիծաղել` ավելացնելով, թե մի վայրկյանում դժվար է դրան պատասխանելը:

«Հետո մի առիթ կլինի` կխոսեմ: Երկիր է, միշտ էլ լինում է` վարչապետը հրաժարական է տալիս, նոր վարչապետ է գալիս: Ի՞նչն է այստեղ պրոբլեմը»,- նշեց Վազգեն Մանուկյանը:

Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե անձնապես ինչ տպավորություն ունի Տիգրան Սարգսյանի հրաժարականից, Վ. Մանուկյանը պատասխանեց, թե իր անձնական տպավորությունը զուտ մարդկային հարց է և կարևոր չէ պետական տեսակետից:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը նախկինում եղել է ԱԺՄ անդամ և սերտ հարաբերություններ ունի Վազգեն Մանուկյանի հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս