Էրդողանը ժամանել է Բաքու
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Բաքու: Ադրբեջանական այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են փոխվարչապետ Բեշիր Աթալայը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը և այլք:
Էրդողանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչը նախ տեղի է ունենալու «տետ-ա-տետ» ձևաչափով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ: Երեկոյան Էրդողանը կվերադառնա Թուրքիա:
Այս այցը հանդիսանում է Թուրքիայի վարչապետի պաշտոնում (2003 թվականի մարտից) Էրդողանի 13-րդ ադրբեջանական այցը: Էրդողանն ավելի շատ այցելել է ԱՄՆ (14 անգամ) և Գերմանիա (15 անգամ):



