Բաժիններ՝

Ղրիմում ազատ են արձակել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարին և մյուսներին

LB.UA-ի փոխանցմամբ՝ ազատ են արձակվել Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկն ու մի խումբ ակտիվիստներ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին Ղրիմում: Այս մասին հայտարարել է ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Սենչենկոն:

Վերջինիս խոսքերով՝ ձերբակալվածներին ազատ են արձակել այսօր առավոտյան, ավտոբուսը նրանց տեղափոխել է Խերսոն: Ուկրաինայում այդ անձանց որակել էին որպես «պատանդներ»:

Նշվում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը երեկ երեկոյան վերջնագիր էր ներկայացրել Ղրիմի իշխանություններին՝ կապված ձերբակալվածներին ազատ արձակելու և ուկրաինացի զինվորականների դեմ սադրանքներին վերջ դնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս