Էլմար Մամեդյարովը մեկնել է Փարիզ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր մեկնել է Փարիզ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը:
Վերջինիս խոսքերով՝ Մամեդյարովը Փարիզում հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Աբդուլաևը հավելել է, որ հունվարի 24-ին պլանավորված է Մամեդյարովի հանդիպումը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այդ հանդիպումներում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: