Վրաստանի ղեկավարությունը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ. Իվանիշվիլի

Forbes պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը դեռ անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ ռուս զինվորականները չեն լքել Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքը.

«Այժմ գնդակը Ռուսաստանի կիսադաշտում է: Մենք պատրաստ ենք վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, սակայն դա դեռ անհնար է, քանի դեռ Աբխազիան ու Հարավային Օսիան մնում են օկուպացված: Այդ տարածքների անջատվելը տեղի է ունեցել Ռուսաստանի օգնությամբ: Իսկ այժմ, իմ կարծիքով, դա սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը:

Ես հուսով եմ, որ Կրեմլը գիտակցում է, որ տեղի է ունեցել սարսափելի բան, և ոչ միայն Վրաստանի, այլև՝ Ռուսաստանի համար: Եթե Ռուսաստանում չհասկանան դա, ապա  շատ բարդ կլինի վերականգնել բարեկամական նախկին հարաբերությունները: Վրաստանը պետք է դառնա իրական եվրոպական երկիր, որպեսզի աբխազներն ու օսերը ցանկանան ապրել այդ երկրում:

Մեզ համար Աբխազիան ու Հարավային Օսիան տարածքներ չեն, մարդիկ են: Այնտեղ ապրում են մեր եղբայրները՝ աբխազներն ու օսերը: Եվ ես ամեն անգամ ասում եմ, որ անհրաժեշտ է վերադարձնել Աբխազիան ու Օսիան: Եվ մենք դրա համար անում ենք ամեն ինչ: Մենք ոչ մի կերպ նկատի չունենք պատերազմ սկսելը: Նրանց (աբխազներին ու օսերին) պետք է համոզել: Ո՛չ մի բռնություն:

Ռուսաստանի նախագահը հրապարակավ հայտարարել է, որ Ռուսաստանը չի միջամտելու, որ ժողովուրդներն իրենք պետք է պարզեն միմյանց միջև հաշիվները: Ինձ այդ հայտարարությունը թվաց հուսադրող: Վրաստանի ղեկավարությունը պատրաստ է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության հետ, սակայն դրա համար չկա անհրաժեշտ բազա»:

Տեսանյութեր

Լրահոս