Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ալիևին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ վերջինիս շնորհավորելով ծննդյան 52-ամյակի կապակցությամբ:

Նամակում Պուտինը Ալիևին հաջողություններ է մաղթել պետական գործունեությունում. «Ես բարձր եմ գնահատում մեր հարաբերությունները: Վստահ եմ, որ մենք շարունակելու ենք արդյունավետորեն համագործակցել՝ հանուն Ռուսաստանի ու Ադրբեջանի բարեկամական ժողովուրդների բարեկեցության»:

Տեսանյութեր

Լրահոս