ՄԱԿ-ը մտադիր է 7000 խաղաղապահ մտցնել Հարավային Սուդան
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը մտադիր է 7000 խաղաղապահ մտցնել Հարավային Սուդան: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Նա հույս է հայտնել, որ ՄԱԿ ԱԽ-ը կաջակցի այդ քայլին:
Ավելի վաղ ապստամբները համաձայնվել էին Հարավային Սուդանի իշխանությունների հետ բանակցություններ վարելուն, սակայն վերջիններս մերժել են այդ առաջարկը: Այս տարվա դեկտեմբերի 16-ին Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում իրականացվել է ռազմական հեղաշրջման անհաջող փորձ:
Դա հանգեցրել էր բախումների սկսվելուն, որոնց հետևանքով զոհվել է մոտ 500 մարդ: