Արևմուտքում չեն հասկանում Սիրիական հակամարտության իրողությունները. Բաշար Ասադ
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ Արևմուտքում չեն հասկանում իր երկրում տեղի ունեցող իրադարձությունները և դրա հետ մեկտեղ քաղաքականությունում կիրառում են երկակի ստանդարտներ: Բաշար Ասադն այս հայտարարությունն արել է ավստրալացի գիտնականների ու ակտիվիստների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ.
«Խնդիրը կայանում է երկակի ստանդարտներում, որոնք տարածաշրջանային հարցերում կիրառում են արևմտյան մի շարք քաղաքական գործիչներ, և որ նրանց հետապնդած նեղ շահերը հեռու են Սիրիայի ու տարածաշրջանի իրողությունները ճշգրիտ ըմբռնելուց: Կառավարական ուժերին դիմակայում են ահաբեկիչները, որոնք սպառնում են ոչ միայն Սիրիային ու տարածաշրջանին, այլև՝ համայն աշխարհին»: