Հունիսի վերջից Սինայի թերակղզում վնասազերծվել է մոտ 1000 զինյալ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա հունիսի վերջից սկսած՝ Եգիպտոսի զինված ուժերը Սինայի թերակղզու հյուսիսում ոչնչացրել են ավելի քան 180 զինյալի ու գերեվարել են մոտ 800 զինյալի: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Մուհամմեդ Ալին:
Վերջինիս խոսքերով՝ Սինայի թերակղզում հակաահաբեկչական գործողությունը մեկնարկել է դեռևս 2012 թվականի օգոստոսին՝ մուսուլմանների համար սուրբ համարվող Ռամադան ամսվա ընթացքում ջիհադականների կողմից Ռաֆահ քաղաքի շրջանում 16 եգիպտացի սահմանապահի սպանելուց հետո:
Ալին ընդգծել է, որ այս տարվա օգոստոսին Սինայի թերակղզում հակաահաբեկչական գործողությունը թևակոխել է նոր փուլ: Ալիի խոսքերով՝ իրենց հաջողվել է «հունիսի 30-ի հեղափոխությունից» հետո ոչնչացնել 184 զինյալի, կալանավորել 803 զինյալի և վիրավորել 203 զինյալի: