Ժնևյան բանակցությունների 27-րդ փուլը կանցկացվի մարտին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին առնչվող Ժնևյան բանակցությունների 27-րդ փուլը կանցկացվի մարտին: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Նրա խոսքերով՝ 26-րդ փուլում հատուկ ուշադրություն է հատկացվել օկուպացիոն գծի երկայնքով տեղի ունեցող գործընթացներին:

Զալկալիանին ընդգծել է, որ իրենք շատ սուր են դրել այդ հարցը, դրա մանրամասների մասին իրազեկել են համանախագահներին և Ռուսաստանին կոչ են արել անհապաղ դադարեցնել այդ գործունեությունը (լարափակոցներ անցկացնելը):

Ժնևյան բանակցությունների 26-րդ փուլն անցկացվել է դեկտեմբերի 17-18-ին:

Տեսանյութեր

Լրահոս