Օբաման վետո կդնի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի վրա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է օգտվել վետո դնելու իր իրավունքից, եթե ընդունվի Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագիծ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին.

«Մենք Կոնգրեսի անդամների հետ քննարկել ենք այդ թեման և հստակ հասկացնել ենք տվել, որ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծերի ընդունման ժամանակը չէ: Մենք չենք կարծում, որ այդ փաստաթուղթը կընդունվի, և որ այն պետք է ընդունվի: Եթե օրինագիծն անցնի, ապա նախագահը վետո կդնի դրա վրա»:

Տեսանյութեր

Լրահոս