Շուտով երեք գիրք կհրատարակվի Սնոուդենի մասին
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը NSA-ի գործունեության վերաբերյալ իր բացահայտումներով այնքան հանրաճանաչ է դարձել, որ մոտ ժամանակներս նրա մասին կտպագրվեն մի շարք գրքեր և անգամ կնկարահանվի մեկ ֆիլմ:
Երեկ հայտնի է դարձել, որ ներկա դրությամբ Սնոուդենի մասին գիրք են գրում երեք միմյանցից անկախ հեղինակներ: Ակնկալվում է, որ հաջորդ տարվա մարտին կհրատարակվի բրիտանացի լրագրող Գլեն Գրինվալդի գիրքը, որին Սնոուդենը հանձնել է իր փաստաթղթերը:
Հեղինակը գրքում պատմելու է Հոնգկոնգում Սնոուդենի հետ իր հանդիպման մասին, սակայն հիմնական խոսքը վերաբերելու է նրա բացահայտումներին: Գրինվալդը քննարկում է նաև Սնոուդենի մասին ֆիլմ նկարահանելու հնարավորությունը: Սնոուդենի մասին գիրք է գրում նաև բրիտանական The Guardian թերթի լրագրող Լյուկ Հարդինգը:
Նա հրաժարվել է մեկնաբանության տալ այդ մասին, սակայն իրավիճակին իրազեկ աղբյուրը հայտնել է, որ նրա գիրքը լույս կտեսնի Գրինվալդի գրքի հետ միաժամանակ: Երրորդ գիրքը պատրաստում է The Washington Post-ի նախկին թղթակից ու բլոգեր Բարտոն Գելմանը: The Washington Post-ը The Guardian-ի նման հրապարակել էր Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: