Բաժիններ՝

Սեուլը կասկածում է, որ Փհենյանը պատրաստվում է միջուկային նոր փորձարկման

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան կասկածում է, որ ԿԺԴՀ-ը պատրաստվում է հրթիռային ու միջուկային նոր փորձարկումների: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի խորհրդարանի՝ հետախուզական հարցերով հանձնաժողովի անդամ Չո Վոն Չինը:

Վերջինիս խոսքերով՝ Փհենյանը նման կերպ փորձում է հասարակության ուշադրությունը շեղել ազդեցիկ չինովնիկ, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբայր Չան Սոն Տհեկի մահապատժից, ինչն իրագործվել է դեկտեմբերի 12-ին: Կորեացի պատգամավորը չի մանրամասնել, թե ինչ հիմքեր ունի նման հայտարարության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս