Հյուսիսային Իրաքի քրդերը Թուրքիային նավթ կմատակարարեն հունվարից
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունը Թուրքիային սկսելու է նավթ մատակարարել 2014 թվականի հունվարից: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչակազմի մամլո քարտուղար Սևին Դիյազին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս ընթանում են թեստային-տեխնիկական աշխատանքներ՝ Թուրքիային նավթի մատակարարումները սկսելու համար: Պլանավորված է, որ Իրաքի քրդական ինքնավարությունը Թուրքիային սկսելու է գազ մատակարարել 2016 թվականի վերջին՝ տարեկան 20 միլիարդ խորանարդ մետր ծավալով: