«Չեմ կարծում, թե բյուջեին որևէ անուն դնելու խնդիր ունենք»

Ասում է ՀՀ Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը

– Ազգային ժողովին ներկայացվելիք 2014թ. բյուջեն որքանո՞վ է սոցիալական:

– Ամենակարևոր երկու նախագծերը բյուջեի նախագծում` աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումն է: Մոտավորապես շուրջ 90 մլրդ դրամի կարգի լրացուցիչ հատկացումներ 2014թ. բյուջեի նախագծով նախատեսված են աշխատավարձերի և կենսաթոշակների չափերի բարձրացման համար: Ես չեմ կարծում, որ մենք բյուջեին որևէ անուն դնելու խնդիր ունենք, թե ինչպիսին է այն, սոցիալակա՞ն է, թե՞ ոչ, բայց որ բյուջեի նախագծով առաջին հերթին` սոցիալական խնդիրներին է անդրադարձ կատարվել` այսպես է:

– Շատերը մտահոգություն ունեն, որ աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը զուգընթաց` առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներն էլ կթանկանան, և բարձրացումը չի մեղմի իրավիճակը:

Կարդացեք նաև

– Այդ հաշվարկները, վերլուծությունները, գնահատումները կատարված են: Կառավարության քաղաքականության ներքո հաշվի են առնվում նաև գնաճային ճնշումները` տարբեր կոմպոնենտներով պայմանավորված, և դրա համար նաև այս բարձրացումների տրամաբանությունը նա է, որ հաշվի են առնվում նաև այս ճնշումները: Որպես կանոն` մենք հուլիս ամսին ունենում ենք զսպում, և դրա համար հուլիս ամսին աշխատավարձերի, թոշակների բարձրացում կատարելն ավելի նպատակահարմար է: Կառավարության ծրագրում թիրախային ցուցանիշներն ամրագրված են, թե նվազագույն աշխատավարձն աղքատության գծի որքան տոկոսն է կազմում, և հենց այս ցուցանիշների համաձայն են նախատեսված բարձրացումները: Որպես կանոն` երկարաժամկետ ծրագրերը կազմելիս տարեկան ուսումնասիրություններ են իրականացվում, և այս ծրագրի շրջանակներում էլ յուրաքանչյուր տարի` նայելով զարգացումները, հնարավոր է` ցուցանիշների որոշակի շտկումներ լինեն:

– Եթե մինչև նվազագույն աշխատավարձի, թոշակների բարձրացումը թանկացումներ լինեն, Դուք պատրա՞ստ եք բարձրացնել դրանք` այսօր հայտարարվող ցուցանիշների համեմատ:

– Փոփոխություններին մենք կարձագանքենք: Կրկնում եմ` ըստ անհրաժեշտության` երկարաժամկետ ծրագրերը վերանայվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս