Չիվնինգի կրթաթոշակների 2014-2015 ուսումնական տարվա դիմումներն ընդունվում են սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 1- ից հայտարարել է Չիվնինգի կրթաթոշակների ծրագրի մեկնարկը:
Չիվնինգի կրթաթոշակների ծրագիրն իրականացվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և այս տարի աջակցելու է մոտ 600 ուսանողի: Կրթաթոշակները տրամադրվում են առաջնորդության ունակություններ ունեցող լավագույն դիմորդներին և ամբողջությամբ ֆինանսավորում են Մեծ բրիտանիայի ցանկացած ԲՈՒՀ-ի մեկ տարվա մագիստրոսի ծրագիր:
Կրթաթոշակը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Միացյալ թագավորությունում մագիստրատուրա ստանալու համար, այլև հնարավորություն է տալիս անդամակցել գլոբալ ցանցին:
Կրթաթոշակի նպատակն է ներգրավել արհեստավարժ մասնագետների, ապագա առաջնորդների, որոշում կայացնողների ու կարծիք ձևավորողների: Այս տարի ընդունվում են հայտեր տարբեր բնագավառների համար, սակայն առավել խրախուսվում են հետևյալ ոլորտները.
- Իրավունք և իրավագիտություն
- Հանրային կառավարում, Հանրային քաղաքականություն և կառավարում
- Քաղաքագիտություն և հասարակագիտություն
- Էկոնոմիկա, Ֆինանսներ, Բիզնես, Ինովացիա
- Միջազգային հարաբերություններ/կոնֆլիկտաբանություն
Չիվնինգի կրթաթոշակին դիմելու համար տարիքային սահմանափակում չկա: Անհրաժեշտ է ունենալ անգլերենի իմացության համապատասխան վկայական, բարձրագույն կրթության դիպլոմ, լինել Հայաստանի քաղաքացի և ունենալ 2 տարվա աշխատանքային փորձ:
Կրթաթոշակառուները ընտրվում են Բրիտանիայի դեսպանատան և համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013թ. նոյեմբերի 1-ը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել հետևյալ կայքը:
Նշենք, որ Չիվնինգի ծրագիրը այս տարի նշում է հիմնադրման 30-ամյակը այն սկսել է գործել 1983-ից, ընդգրկում է աշխարհի 116 երկիր: