 
                        Թшկարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ
 
                                    2025թ․ հոկտեմբերի 30-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ահազանգ է ստացվել Վայոց ձորի մարզի Հերմոն բնակավայրի վարչական տարածքում ցանկապատում արգելափակված արջի քոթոթի վերաբերյալ։
Տեսչական մարմնի աշխատակիցները մեկնել են նշված վայր, որտեղ մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված հայտնաբերել են մոտ 2 տարեկան արջի քոթոթ։ Տարածքի տեղազննման արդյունքում հայտնաբերվել են նաև 3 մետաղական ինքնաշեն լարան, որոնք առգրավվել են։
Քոթոթի վնասվածքները բուժելու և հետագայում նրան վայրի բնություն վերադարձնելու նպատակով՝ վայրի կենդանին տեղափոխվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի Ուրցաձորի կովկասյան կենսաբազմազանության ապաստարան։
Առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        