Բաժիններ՝

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում են Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից:

79 կգ քաշային ծանրորդների մրցման պոկում վարժությունում Նարեկ Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժության առաջին մոտեցմամբ` բարձրացնելով 185 կգ, Մկրտչյանը սահմանեց երկամարտի Եվրոպայի ռեկորդ: Այս վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց նաև 188 կգ: Այս ձևում նա երկրորդն է: Երկամարտի 338 կգ արդյունքով` Նարեկ Մկրտչյանը Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթե մեդալակիր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031